«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ապահովենք հավասար ընտրական իրավունք

Ապահովենք հավասար ընտրական իրավունք
01.04.2016 | 10:39

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո եկել է այն կյանքի կոչելու և ավարտին հասցնելու ժամանակը: Ընտրությունների կազմակերպման, անցկացման համար մեզ հարկավոր է ունենալ նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն ընտրական հանձնաժողովները ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը:
Մենք պարտավոր ենք ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ ապահովել հավասար պայմաններ ընտրական իրավունքի իրականացման համար: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, հրապարակել նրա մասնակցության կամ կամքի արտահայտման գաղտնիությունը: Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն, իսկ ընտրողների ցուցակները բաց են ծանոթացման համար:
Իզուր չէ, որ մորը դիմելուց հետո ենք մենք` հայաստանցիներս, Աստված կանչում: ՈՒրեմն հավասարության հենքի վրա կառուցենք մեր հարաբերությունները: Մեր փոքրիկ, բայց վեհ ու հզոր, ժողովրդավար, բոլորիս համար թանկ երկրում: Մոր խոսքը որպես կանոն միայն հաստատուն է և կայուն, զսպվածությամբ լի: Մոր ապրելու երազանքում իր զավակներն են, տագնապի պահին թև ու թիկունք, զորավիգ և ապավեն հայրենիքին:
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնություններին:
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների և դաշինքների ցուցակներում: Ես կարծում եմ, որ այդ նորմը պետք է պարտադիր լինի, բայց հաշվի պետք է առնվի, որ եթե կուսակցություններն «օբյեկտիվ» պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է «արգելի» կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա: Վստահ եմ, որ այդ հարցը հստակ կլուծի աշխատանքային խումբն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Կարևոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց, և ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկացուցչական մարմնում, ինչն արդարացի է, առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը՝ մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը: Հավատացեք, ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ավելի ռեալ կներկայացնի իր համայնքը, որովհետև ներքին խնդիրները նրան ավելի շատ ծանոթ են ու տեսանելի:
Ժամանակն է նաև, որ մեր օրենսդիր մարմնում լիարժեք ներկայացվեն կանայք, և ԱԺ-ի կազմի նվազագույնը 25-30 %-ը լինեն կանայք: Ստեղծենք վստահության մթնոլորտ և այնպիսի ընտրական պայմաններ, որ ոչ ոք չկասկածի և մտավախություն չունենա ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրությունների իրականացման հարցում, ապագա խորհրդարանում իրենց տեղը գտնեն չվարկաբեկված, հմուտ, կիրթ և պարկեշտ անձինք: Հավատացած եմ, որ ընտրություններով կորոշվի, թե որ քաղաքական ուժը պետք է կառավարի մեր երկրում: Կա քաղաքական կամք, մնում է այն իրականացնել։


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ